Մայիսի 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում մայիսի 10-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը` +30+32 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,

Կոտայքում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,

Գեղարքունիքում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,

Լոռիում` գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Տավուշում` գիշերը` +12+16, ցերեկը` +22+25,

Արագածոտնի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +26+29,

Արարատում` գիշերը` +13+16, ցերեկը` +28+32,

Արմավիրում` գիշերը` +13+16, ցերեկը` +28+32,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +13+16, ցերեկը` +28+32,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+17, ցերեկը` +25+30,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+25,

Լեռնային Ղարաբաղում` +10+14, ցերեկը` +21+26: