Իտալիայի Պալերմո Ադաուրա շրջանի ափի մոտ, ջրի տակ կտեղադրվի Քրիստոսի 2-մետրանոց արձանը: Դայվերների թիմը մայիսի 17-ին 700-կգ-անոց արձանը, որն անվանել են «Քրիստոսն անդունդից», կամրացնեն 30 մետր խորության վրա: րձանի ձեռքերը վեր պարզած են, որը խորհրդանշում է աղոթքն առ Աստված եւ ձգտումը դեպի երկինք, հաղորդում է Euromag-ը:
Արձանը, որը ստեղվել է էկոլոգիապես մաքուր նյութերից, արդեն հասցրել են Պալերմո եւ ժամանակավորապես տեղադրել Կաստելնուովո հրապարակում՝ ի տես բոլորի:
Այն բանից հետո, երբ «Քրիստոսին» կիջեցնեն ջրի հատակը, նրա մոտ դայվինգ-տուրեր կկազմակերպվեն: Յուրաքանչյուր հմուտ ջրասուզորդ կարող է ազատորեն իջնել ջրի հատակը՝ առանց էքսկուրսիայի:
Առաջին այդպիսի արձանը տեղադրվել է Գենուայից ոչ հեռու, Սան Ֆրուտուոզոյում: Այդ «Քրիստոսը» ոչ միայն կրոնական խորհրդանիշ է, այլեւ ակցիա՝ ի հիշատակ այդ տարածքում զոհված ջրասուզորդ Դարիո Գոնզատիի:




























