Շաբաթական մեկ ուրախ երեկոն կարող է 12 կգ-ով ավելորդ քաշ ավելացնել արդեն մեկ տարի անց: Եվ խնդիրը բոլորովին ալկոհոլը չէ: Բրիտանացի սոցիոլոգները, հարցում անցկացնելով 2 հազար մարդկանց շրջանում, որոնք շաբաթական մեկ անգամ բար են այցելում, պարզել են, որ ալկոհոլ սիրող մարդկանց մոտ ավելորդ քաշի պատճառը ուտելիքն է, որը նրանք օգտագործում են խմելու ժամանակ, ինչպես նաեւ առավոտյան խումհարի ժամանակ:

Սովորաբար, բրիտանացիները պիցցա են պատվիրում կամ կիսաֆաբրիկատներ տաքացնում, որպեսզի առավոտյան հետ գան խումհարից, հաղորդում է Kedem պորտալը:

Նման «խումհարային» նախաճաշը մինչեւ 5 հազար կալորիա կարող է պարունակել, ինչը միանգամից ավելացնում է ճարպի քանակությունը 900 գրամով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հետազոտողները հաշվարկել են, որ տղամարդկանց մոտ ախորժակի նկատմամբ վերահսկողության կորուստը նկատվում է երկու լիտր գարեջրից հետո, իսկ կանանց մոտ՝ 2-3 բաժակ գինուց հետո: Որքան ավելի հաճախ են մարդիկ անցնում այդ սահմանը, այնքան ավելի դժվար է լինում ազատվել ավելորդ քաշից, նույնիսկ եթե շաբաթական 6 օր նրանք առողջ կենսակերպ վարեն: