Ֆիթնեսի առաջնակարգ մարզիչ Ռոբ Ջոնսը խորհուրդ է տալիս շան հետ միասին սպորտով զբաղվել։ Հայտնի մարդկանց մեծ մասը հենց այդպես է վարվում։ Նրանց թվում են Կամերոն Դիասը, Նիկոլ Ռիչին, Ամանդա Սեյֆրիդը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց 40 տոկոսը շուն է գնում՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն նախաձեռնելու նպատակով, իսկ 80 տոկոսը գնում կատարելուց հետո ավելի շատ է սպորտով զբաղվում։
Շան հետ խաղի կամ զբոսանքի տեսքով մարզանքը ֆիզիկական կազմվածքը պահպանելու հեշտ եւ ուրախ տարբերակ է։ Այն նաեւ տիրոջ ու կենդանու միջեւ կապն է ամրապնդում, հաղորդում է Meddaily.ru.-ն։ Ճիշտ է՝ մարզումները հստակ պլանավորել է պետք, աստիճանաբար մեծացնելով դրանց տեւողությունը, ինտենսիվությունն ու հեռավորությունը։ Հարկավոր է նաեւ համոզվել, որ շունը չի հոգնել։
Եվ այսպես, շան հետ կարելի է արշավի գնալ, վարպետության դասեր կազմակերպել, անարգել վազել, հեծանիվ քշել եւ նույնիսկ լողալ։ Դա օգտակար ծանրաբեռնվածություն է թե մարդու, եւ թե կենդանու համար։ Միայն թե՝ առավել հարմար են օրվա ոչ շոգ ժամերը։




























