Հռոմում տուն է հայտնաբերվել, որը կարող է հավակնել աշխարհում ամենափոքր տուն կոչմանը: Բնակարանը զբաղեցնում է ընդամենը 7 քմ տարածք եւ հաստատ կարող է համարվել Իտալիայի ամենափոքր տունը:
Մեկսենյականոց բնակարանը գտնվում է Պյացա դել Պանտեոնից ոչ հեռու, գրում է Repubblica-ն:
Չնայած չափերին, բնակարանում որակյալ վերանորոգում է արված: Առանց պատուհանների փոքրիկ ձեղնահարկում տեղադրված է երկու մահճակալ: Տունը կառուցված է աղյուսով եւ փայտով:
Կահույքը, օրինակ, բաղկացած է ճաշի սեղանից, որն արագ հավաքվում է, որ գոնե մի փոքր ազատ տարածք մնա: Բնակարանի երկարությունը ընդամենը 4 մետր է: Կոմպակտ բնակարանը գտնվում է 18-րդ դարի շինության ներսում, հաղորդում է Euromag-ը:
Բնակարանի սեփականատեր, ճարտարապետ Մարկո Պյերացին գնել է այն, որը թվում էր, անհնար է վաճառել, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ այնտեղ հնարավոր է ապրել:




























