ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է ժամանել։ Նա մտադիր է Սեւաստոպոլում Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրվա 69-րդ տարեդարձի եւ քաղաքի՝ գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրման 70-րդ տարեդարձի առթիվ ընթացող տոնական միջոցառումներին մասնակցել։

Սեւաստոպոլում մի շարք հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել՝ զինվորական շքերթ, Սեւծովյան նավատորմի շքերթ, ռազմաօդային ուժերի 70 ինքնաթիռների ցուցադրական թռիչք, ինչպես նաեւ Սեւ ու Միջերկրական ծովերում ընթացած բազմաթիվ մարտերում իր սխրագործություններով աչքի ընկած ռուս ծովակալ Դմիտրի Սենյավինի հուշարձանի բացում։

Շքերթին նաեւ Պուտինի շնորհավորական ուղերձն է նախատեսվում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին։

Սա նախագահի առաջին այցն է Ղրիմ՝ ինքնավարության՝ Ռուսաստանին միակցումից հետո։