Ճաղատ գլուխը հիանալի է, կարծում են Տոկիոյի պանդոկներից մեկում, որտեղ մազածածկույթի բացակայության դեպքում զեղչեր են անում եւ գրկաբաց դիմավորում:

Հաստատությունը գտնվում է Ակասակա շրջանում՝ կենտրոնական  կառավարական շենքերից ոչ հեռու:

Թեեւ Ճապոնիայում ճաղատացումն այնքան էլ լուրջ խնդիր չէ, դրան ենթակա են տղամարդկանց 26%-ը: Հիմնական  գործոններից է գենետիկական գործոնը, ինչպես նաեւ սթրեսը, գրում է  NTDTY.ru-ն:

Պանդոկի տերերի հիմնական նպատակն է մեղմել սթրեսը: Հաստատությունը բավական սիրված է միջին տարիքի տղամարդկանց կողմից, գներն այնտեղ չափավոր են:

Ամեն ճաղատ կամ ճաղատացող տղամարդու 500 իենի զեղչ են տրամադրում, որը համարժեք է 5 դոլարին: Ընդ որում՝ մեկ խմբում մի քանի ճաղատների առկայության դեպքում զեղչը մեծանում է:  Եթե հինգ ճաղատ կա, մեկ ըմպելիք անվճար է տրվում: