Հայաստանի ԱԺ արտահերթ նիստում, որը կմեկնարկի մայիսի 12-ին, կքննարկեն 9-ամյա պարտադիր կրթությունից 12-ամյա պարտադիր կրթության անցնելու հարցը: «Կրթության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները ԱԺ կներկայացնի կառավարությունը:
Օրինագծի բացատրական մասում նշվում է, որ այդ նպատակով անհրաժեշտ միջոցներն արդեն որոշված են 2014-16 թվականների ծախսերի միջնաժամկետ ծրագրով:
Ենթադրաբար, օրինագիծը ուժի մեջ կմտնի հաջորդ ուսումնական տարվանից:
Նշենք, որ 2009-ի տվյալներով՝ միջնակարգ կրթության տարածվածությունը կազմել է մոտ 90 տոկոս:




























