Լոս-Անջելեսում վախճանվել է հայ ճանաչված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնինը՝ Հրահատ Գեւորգյանը՝ կնոջ մահից ընդամենը մեկուկես տարի անց: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

«Երկար տարիներ Հրահատ Գեւորգյանը լուրջ հիվանդ էր: Տարիները, որոնք նա անցկացրել է Ֆլորա Մարտիրոսյանի հետ, դժվարին էին, միեւնույն ժամանակ սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ: Նրանք ընտանիքը փոքր էր, բայց գեղեցիկ՝ հայկական օջախով, որը երբեմն հեռու էր Հայաստանից, սակայն միշտ Հայաստանի հետ»,- ասել է Հրահատ Գեւորգյանի ընկեր Արայիկ Մանուկյանը:

Նշենք, որ հանրահայտ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսին Հրահատ Գեւորգյանը երկար ժամանակ աշխատել է հայկական հեռուստատեսությունում: Նա իր ողջ կյանքը նվիրել է հեռուստատեսությանը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում վախճանվեց հայ երգի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը 55 տարեկան հասակում: Նշենք, որ նրա մահից հետո կտրուկ վատացել էր ամուսնու առողջական վիճակը: