Ես որպես Երեւանի քաղաքապետ, որպես երեւանցի, երբ հայտ է լինում, պարտավոր եմ քննարկել. ես որպես քաղաքապետ իմ համաձայնություն եմ տվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով քաղաքում հայտնի խորհրդային գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին Երեւանի ավագանու որոշմանը:

«Ես իմ դիրքորոշումը քվեարկության ժամանակ արտահայտել եմ: Ես հարգում եմ Երեւանի ավագանու որոշումը եւ որպես քաղաքապետ պարտավոր էի քննարկել, երբ նման հայտ է լինում քաղաքապետարանում: Ավագանու մշակույթի հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը եւ հարցն ընդգրկվել է ավագանու օրակարգում»,-ասել է նա:

Դիտարկմանը, որ հազարավոր հայեր են գնդակահարվել Անաստաս Միկոյանի հրամաններով,  Տարոն Մարգարյանն արձագանքել է. «Պատմաբանները պետք է քննարկեն: Ես կցանկանայի, որ բոլորը տեղյակ լինեին, որ Երեւանի ավագանին միայն համաձայնություն է տալիս, արձանի տեղադրման հետ կապված ավագանին գործառույթ չունի»: