Կոլումբիացի թմրաբարոն, Մեդելինի կարտելի առաջնորդ Պաբլո Էսկոբարի Մայամիում գտնվող տունը վաճառվել է մոտ 10 մլն դոլարով, հայտնում է La Segunda-ը։

Նախորդ դարի 80-ականներին Էսկոբարը գլխավորում էր ԱՄՆ-ում ամենաորոնվող  թմրավաճառների ցուցակը  եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից էր համարվում։

Թմրավաճառը սպանվել էր Կոլումբիայի ոստիկանության հատուկ գործողության ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
700 քմ տարածքով տունն ու հողամասը գնել է Մայամիում ռեստորանների ցանցի սեփականատեր  մի գործարար։ Նոր տերը մտադիր է քանդել թմրաբարոնի տունը եւ փոխարենը այլ կացարան կառուցել։

Էսկոբարի տունն ԱՄՆ-ի իշխանությունները առգրավել էին 80-ականներին։ Այդ ժամանակ Էսկոբարը ԱՄՆ-ում մի քանի տասնյակ մլն արժեքով մի քանի տուն ուներ։