ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ուրբաթ օրը կործանվել է ամերիկյան ՌՕՈՒ Harrier (McDonnell Douglas AV-8B Harrier) օդանավը, փոխանցում է ABC հեռուստաալիքը:

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային  վարչությունը հաստատել է Սակատոն քաղաքի ոչ բնակելի հատվածում ռազմական օդանավի վթարի ենթարկվելու փաստը: ՔԱՎ-ում նշել են, որ  օդաչուին հաջողվել էր փրկվել: Նա դեմքի վերքեր էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Պատահարի նախնական պատճառ է նշվում  շարժիչի անսարքությունը: Ռազմական փորձագետները քննություն կսկսեն մոտ ժամանակներս: Ըստ հեռուստաալիքի` օդանավը Սան Դիեգոյի Միրամար ռազմածովային կայանին էր պատկանում: