Ուրբաթ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում նավթի վեց ցիստեռններ ռելսերից ընկել են` գնացքի վթարի հետեւանքով: Տեղի իշխանությունները հայտնել են, որ ցիստեռններից մեկից նավթի արտահոսք է տեղի ունեցել:

Ըստ նրանց` ստորգետնյա կամ վերգետնյա ջրերի աղտոտման վտանգ չկա:

Վթարը տեղի է ունեցել ոչ բնակելի հատվածում` Դենվերից 70 կմ հյուսիս: Թափված նավթի ծավալը դեռ հայտնի չէ: Դեպքի վայր է հասցվել վակուումային պոմպով հատուկ սարքավորում, որի օգնությամբ հավաքվել է արտահոսած հեղուկը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ապրիլի 30-ին Վիրջինիայում ռելսերից ընկել  եւ բռնկվել էր նավթատար գնացքը: Փետրվարի 13-ին մեկ այլ նավթատար գնացք վթարի էր ենթարկվել ԱՄՆ-ի Վանդերգրիֆթ քաղաքի մերձակայքում: