Շվեյացարիայի կանտոններից մեկում գործող սրճարանի տերը «կեր, որքան կարող ես» ձեւաչափով ճաշից հետո այցելուների կիսատ թողած կերակրի ծավալները նվազեցնելու նմանատակով ինքնատիպ նախաձեռնությամբ է հանդես եկել: Այժմ Տիչինո կանտոնում գտնվող Patrizietta ռեստորանի այցելուները, ափսեն դատարկ չթողնելու պարագայում, պետք է տուգանք վճարեն, գրում է The Local պարբերականը:

Մենյուի «կեր, որքան կարող ես» բաղադրիչը սրճարանում 12 ֆրանկ արժի, սակայն նրանք, ում «աչքերն ավելի քաղցած են, քան ստամոքսը», կիսատ թողնված կերակրի համար պետք է հավելյալ հինգ ֆրանկ վճարեն: Պարբերականի հաղորդմամբ, այդ պրակտիկան առաջին անգամը չէ կիրառվում եւ տարածված երեւույթ է բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ` ամերիկյան ռեստորաններում, վկայակոչում է RussiaToday-ը:

Ընթացիկ տարվա ապրիլ ամսից հաստատության նոր սեփականատեր Ջովաննի Տաֆուրոյին տխրեցնում է այն հանգամանքը, որ լանչից հետո մնացած կերակուրները ստիպված աղբամանն են նետում: Այցելուներին նոր կանոնների մասին նախօրոք են տեղեկացրել:

Հինգ ֆրանկի չափով տուգանքն ավելի շուտ խորհրդանշական է. այդ կերպ սրճանարանի տերի փորձում է կերակրի հանդեպ արհամարհալիք վերաբերմունքի նկատմամբ ուշադրության հրավիրել, նշում են հոդվածի հեղինակները: