Մարիուպոլում 2014թ. մայիսի 9-ին մարդկային կյանքեր խլած ողբերգական դեպքերի կապակցությամբ սուգ է հայտարարվել, փոխանցում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը:
Մարիուպոլի քաղաքային խորհուրդը անկեղծ ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին:
Երեկ քաղաքային ՆԳՎ-ի շենքի գրավման փորձի ընթացքում զոհվել էր յոթ մարդ, 39-ը՝ վիրավորվել: Եվս չորս մարդ վիրավորվել էր գիշերը: Քաղաքի բուժծառայության տվյալով՝ տուժածներին օգնություն է ցուցաբերվել: Դեղորայքի եւ արյան պաշարների պակաս չկա:




























