Լոնդոնում անգլիացի գիտնականների ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցների բարձերում պարունակվում են վտանգավոր նյութեր՝ մաշկի մեռած մասնիկներ, փոշահատիկներ եւ միկրոբներ, դրանց կենսագործունեության արտադրանքներ: Սա, իհարկե, սարսափելի է, քանի որ մեծամասամբ կեղտը մեև գլխի տակ է:

Հետազոտողները պնդում են, որ հենց մարդու մարմնի ջերմությունը կարող է կատարյալ պայմաններ ստեղծել հետեւյալ վտանգավոր մանրէների զարգացման համար՝ կոլստրիդիում դիֆիցիլե, դիմացկուն մետիցիլին, ոսկեգույն ստաֆիլոկոկ եւ այլն: Հենց դրանք են սպառնալիք ներկայացնում մարդկանց այն կատեգորիայի համար, ովքեր շատ թույլ իմունային համակարգ ունեն: Այս իրավիճակի միակ ելքը հիվանդանոցներում հատուկ հակաբակտերիալ բարձերի օգտագործումն է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ցավոք, տներում նույն իրավիճակն է տիրում, քանի որ շատ դեպքերում բարձերը փետուրներից են: Պետք է հիշել, որ բարձր երեսը հաճախ փոխելը չի պաշտպանում մարդուն, ով նման բարձն օգտագործում են վարակների կուտակումից պաշտպանելու համար, որոնք ոչ միայն ներսում են, այլ նաեւ բարձի մակերեսին:

Գիտնականները խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ սինթետիկ բարձերը եւ նրանք, որոնք փետուրներից են՝ 1-3 ամիսը մեկ անգամ: