2013թ. Միացյալ Նահանգներում ամենալայն տարածում գտած տղամարդու անունը Նոյն է: Ջեյկոբը եւ Մայքլը, որոնք առաջատար դիրքեր են ունեցել 1961թ.-ից ի վեր, այլեւս հնգյակի հետնապահներն են: Կանանց անունների ցանկում առաջին տեղում է Սոֆիան, որ վերջին երեք տարիների անընդմեջ առաջատարն է, հաղորդում է դաշնային տվյալների պաշտոնական կայքը:
Սոցիալական ապահովության վարչությունը 1997թ.-ից ի վեր երեխաներին տրվող ամենալայն տարածում գտած անուններն է հրապարակում` 1880թ.-ից սկսված տարեկան ցուցակներ ներկայացնելով:
Գործակալությունը ինտերակտիվ գործիք է ստեղծել, որն օգտատերերին թույլ է տալիս անուններ փնտրել` ըստ տարիների, նահանգների եւ այլ չափորոշիչների: Կայքում նաեւ աղյուսակ է հրապարակում, որտեղ 1914թ.-ից ի վեր նորածին տղաների եւ աղջիկների ամենալայն տարածքում գտած անունների հնգյակն է ներկայացված: 2012թ. մեծ տարածում է ունեցել Արյա անունը` «Գահերի խաղ» հեռուստասերիալից:




























