«Chrysler» ընկերությունը ծրագրում է 2018թ.-ին կրկնապատկել իր մոդելային շարքը եւ «զանգվածային հյուսիսամերիկյան ապրանքանիշ» դառնալ, որպեսզի մրցակցի համաշխարհային մակնիշների հետ, ինչպես օրինակ «Ford»-ը եւ «Chevrolet»-ն:

Այս մասին հաղորդել է «Fiat Chrysler Automobiles» խմբի ղեկավարությունը առաջիկա 5 տարվա համար զարգացման ծրագրի ներկայացման համար, հաղորդում է «Motor.ru»-ն:

Մասնավորապես 2016թ.-ին կթողարկեն «Chrysler 100» հարմարավետ սեդանը, որը կոչված է մրցելու C-սեգմենտի ներկայացուցիչների հետ, ինչպես օրինակ «Ford Focus»-ը, «Toyota Corolla»-ն եւ «Chevrolet Cruze»-ը:

2018թ.-ին «Chrysler»-ը նախատեսում է մեքենաների վաճառքը հասցնել 800 հազարի: 2013թ.-ին վաճառվել է ընդամենը 350 հազար մեքենա:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հունվարի 1-ին «Fiat» կոնցերնը հայտարարել էր «Chrysler» ընկերության ամբողջական ձեռքբերման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին: