Մեծ Բրիտանիայի զինված ուժերի անձնակազմում ալկոհոլի չարաշահման հետեւանքով զոհերի թիվն ամենամեծն է՝ սկսած 2007թ.-ից:

Սրտի հետ կապված խնդիրները, ալկոհոլից թունավորումները, լյարդի հիվանդություններն ու ալկոհոլային փսիխոզը դեռ ամբողջական ցանկը չէ: 2012-2013թթ ընթացքում հարբերցողության պատճառով բժիշկերի օգնությանը դիմած զինվորականների թիվն աճել է 28 տոկոսով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «The Independent»-ին:

Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ տագնապալի վիճակագրության պատճառը նման դեպքերի հաշվարկման նոր համակարգն է: Սակայն թերթը նշում է, որ հարբերցողությունը բանակի համար հարյուրավոր կորուստների է պատճառ է դարձել. հոգեբուժարաններում են հայտնվել մոտ 1300 զինծառայողներ: Ավելի քան 4000 զինծառայող հարբեցողության համար կարգապահական նկատողություն է ստացել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Աննա Սորբրին խոստանում է միջոցներ ձեռնարկել հարբերցողության դեմ պայքարում: