Երեկ՝ մայիսի 11-ին, ժամը 13.30-ից մինչեւ 21.37-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 132 կայաններ իրականացրել են ընդհանուր 27487 կրակոց:

Կրակոցներն իրականացվել ենԱրմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Ջրառատ, Արաքս, Ակնալիճ, Մարգարա գյուղերում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Ագարակի, Ղազարավան, Կարբի եւ Փարպի գյուղերում, Արարատի մարզի Նորակերտ, Ավշար, Եղեգնուտ, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Արաքսավան, Նորամարգ, Ռանչպար, Երասխ, Արմաշ, Սուրենավան եւ Նորակերտ գյուղերում, եւ Լոռու մարզի Մեծ Պառնի, Գարգառ, Կուրթան, Լեյջան, Ագարակ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Դսեղ գյուղերում:

Շիրակի Մարզի Անի Պեմզա եւ Բագրավան գյուղերում տեղացել է 0,5-0,7 մմ տրամագծով կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: