Կոնգոյի մայրաքաղաքում անցնող կիրակի սիրված երկու ֆուտբոլային թիմերի հանդիպման ընթացքում սկսված բախումների հետեւանքով 15 երկրպագու է զոհվել:

Հաղորդվում է, որ  խռովությունները սկսվել էին մայրաքաղաքային  «Վիտա ակումբ» թիմի հետ  Լուբումբաշի քաղաքի «Մազեմբե» թիմի հանդիպման ժամանակ` ազգային առաջնության 6-րդ եւ վերջին փուլի շրջանակում: Հյուրերը հաղթել էին  1:0 հաշվով:

Խաղի վերջում երկրպագուները սկսել էին  քարեր նետել դաշտ` ստիպելով դատավորին մի քանի անգամ ընդհատել հանդիպումը: Երկրպագուների միջեւ սկսված կռվի հետեւանքով փլուզվել էր մարզադաշտի պատերից մեկը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել: