Ամերիկյան Թեքսաս նահանգում մայիսի լույս 12-ի գիշերը հրդեհի հետեւանքով տարհանվել են բնակիչները, մոտ հարյուր տուն է մոխրացել:
Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ կրակը սպառնալիք է 1,2 հազար տնատիրությունների համար: Ըստ նրա՝ տեղանքում քամու պոռթկումները հասնում են 90 կմ/ժ-ի, ինչը խոչընդոտում է տարերքի դեմ պայքարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրդեհի պատճառները ճշտվում են:
Հիշեցնենք, մայիսի սկզբին ԱՄՆ-ի կենտրոնական Օկլահոմա նահանգում սկսված անտառային հրդեհների հետեւանքով զոհվել էր մեկ մարդ, մոտ հազար բնակիչ հարկադրված էր եղել լքել տունը: Անտառային հրդեհներին նպաստել էր Օկլահոմայում վերջին օրերի սաստիկ տապը:




























