Ֆիլիպինների Քեսոն Սիթի քաղաքում մոտոցիկլետներով երկու չարագործներ կրակ են բացել անցորդների ուղղությամբ:

Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ չարագործները հինգ տարբեր վայրերում գնդակահարել են յոթ մարդու: Նախնական տվյալով՝ նրանք բոլորը պատահական անցորդներ էին, հայտնում է «Սինհուան»:

Ոստիկանությունը հայտնաբերել է 4 եւ 4,5-մմ տրամաչափի փամփուշտներ, կատարվում է քննություն:

Հիշեցնենք,  հունվարի 13-ին անհայտ անձինք կրակել էին Ֆիլիպինների ոստիկանության եւ  հրշեջ ծառայության աշխատակիցներին, որոնք  մարում էին հարավային Կոտաբատո նահանգի համալսարանի տարածքում բռնկված հրդեհը: Չարագործները կրակել էին հրշեջ մեքենաներից մեկի վրա: Վիրավորվել էր 24 մարդ: