3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ղազախստանի Ալմաթինյան շրջանում: Հայտարարությունը տարածել է Ղազախստանի հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սեյսմիկ փորձարարա-մեթոդական վարչությունը:

Ստորգետնյա ցնցումները մայիսի 12-ին, Աստանայի ժամանակով ժամը 05:15-ին են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը Ալմա-Աթային հարավ-արեւելք` 233 կմ հեռավորության վրա է գրանցվել: Ցնցումների օջախը 15 կմ խորության վրա է գտնվել:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: