Չինաստանի հարավում տեղի ունեցած ջրհեղեղների արդյունքում երեք մարդ է մահացել: ՉԺՀ քաղաքացիական վարչության նախարարության հաղորդմամբ, բնական աղետից 1,22 մլն մարդ է տուժել:
Մայիսի 8-ին ուժեղ անձրեւներ են սկսվել Ցզյանսի, Խունան, Գուանդուն, Գույչժոու նահանգներում եւ Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում: Տեղատարափների արդյունքում 1,22 մլն մարդ զրկվել է կյանքի ընթացիկ ռիթմից: Նրանցից 29 հազարը տարհանվել են:
Տարերքը ավելի քան 1500 տների ավերման պատճառ է դարձել: Եւս 9200-ը մասամբ վնասվել են: Տուժել են 93,1 հա մակերեսով վարելահողեր: Ուղիղ տնտեսական վնասի չափը 930 մլն յուան (151 մլն ԱՄՆ դոլար) է գնահատվում, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Հիշեցնենք` ընթացիկ տարվա ապրիլ ամսին Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում գրեթե 1,2 մլն մարդ էր տուժել: Անդադար տեղումների արդյունքում երկրի կենտրոնական, հարավային եւ հարավ-արեւմտյան նահանգներով հոսող գետերի ջուրը դուրս էր եկել ափերից եւ հեղեղ առաջացրել: Բնական աղետին զոհ էր գնացել 21 մարդ, եւս չորսը անհետ կորել են:




























