Ադրբեջանում տասնյակ մարդիկ են տուժել թանգարանի շենքի փլուզման  հետեւանքով:

Ադրբեջանի լրատվամիջոցները փոխանցում են, որ «Նախչիվան գալա» պատմաճարտարապետական թանգարանային համալիրում կազմակերպված համերգի ժամանակ աստիճանների բետոնե սալիկների փլուզման պատճառով վիրավորվել է մի քանի մարդ: 

Համալիրը վերանորոգվել էր վերջերս, եւ սա դրա պատերի ներսում առաջին խոշոր միջոցառումն էր: Համերգի ժամանակ աստիճանների վրա կանգնած մարդկանց ոտքերի տակից  պոկվել են բետոնից սալիկները եւ գահավիժել: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են Նախիջեւանի կենտրոնական հիվանդանոց եւ ախտորոշման կենտրոն: Տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ են ստացել: