«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 14-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի 20/2, 20/3 շենքերի եւ 1-ին, 2-րդ նրբանցքների, Մազմանյան, Շիրազի, Կարապետյան, Ռոստոմյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 159-191 շենքերի ու 1-ին, 2-րդ նրբանցքների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: