Հայաստանի պատգամավորները շնորհակալություն են հայտնել Կալիֆորնիայի Օրենսդիր մարմնի գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւ ընդունելու համար: Այս մասին մայիսի 12-ի արտահերթ նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Կալիֆորնիայի գործընկերներին ընդունած բանաձեւի համար», - հայտարարել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովը մայիսի 8-ին բանաձեւ էր ընդունել ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու վերաբերյալ: N32 բանաձեւով Կալիֆորնիան ոչ միայն ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը, այլեւ դա անելու կոչ է անում նաեւ ԱՄՆ-ի կառավարությանը: Օրինագծի օգտին քվեարկել էր 70 պատգամավոր, ձեռնպահ էր մնացել միայն մեկը: Կալիֆորնիան ԱՄՆ-ի հինգերորդ նահանգն է, որը Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն եւ Լուիզիանա նահանգներից հետո ճանաչել է ԼՂ-ի անկախությունը:




























