5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի հյուսիս-արեւմուտքում, Աթենքի երկրադինամիկական ինստիտուտին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը նավահանգստային Իգումենիցա քաղաքից հյուսիս` 32 կմ եւ Աթենքից հյուսիս-արեւմուտք` 359 կմ հեռավորության վրա է գտնվել: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա է գրանցվել: Ցնցումները զգացվել են Էպիր նահանգի բոլոր բնակավայրերում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հունաստանի մայրցամաքի եվրոպական մասին սեյսմիկ ամեաակտիվ երկիրն է: Նրան են վերագրվում Եվրոպայում գրանցված ստորգետնյա ցնցումների շուրջ 50 տոկոսը: Այնուամենայնիվ, դրանց ճնշող մեծամասնությունը ավերածությունների չի հանգեցնում, քանի որ վերջին տասնամյակներին շինությունները հակասեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխան են կառուցվում:




























