Պատգամավորների գործուղումները չպետք է խոչընդոտ լինեն Հայաստանի Ազգային Ժողովի աշխատանքների համար: Մայիսի 12-ին հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին: Վերջինս հետաքրքրվել էր, թե ինչու հայկական պատվիրակությունը չի մեկնել Աթենք` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար, հատկապես եթե այդ շրջանակում նրանց ելույթներն են նախատեսված:
Ի պատասպան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատել է, որ պատգամավորների բացակայությունն անդրադառնում է խորհրդարանի բնականոն աշխատանքին: «Գործողումների մեկնելն անհրաժեշտ է, բայց այն ժամանակ, երբ դրանից խորհրդարանի աշխատանքը չի տուժում: Մենք ցանկանում ենք այսուհետ այդ սկզբունքով աշխատել»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:




























