Համացանցում հայտարարություն է հայտնվել Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կոստյումների վաճառքի մասին: Ֆիրմային հագուստների նախնական արժեքը սկսվում է 3 հազար գրիվնայից (260 դոլար), փոխանցում է ՈՒՆՆ-ն:

«Նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Brioni կոստյումը: Այն գտնվել է  Մեժիգորիեի առանձնատան իր սեփական  զգեստապահարանում: Վիճակը հիանալի է,  100% քիշմիր, անհատական կար», - գրել է հայտարարության հեղինակը:

Հրատարակչությունը նշում է, որ Յանուկովիչի հագուստը մեծ ժողովրդականություն չի վայելում քաղաքացիների շրջանում: Մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարությամբ հետաքրքրվել է 10 մարդ:  

Հիշեցնենք,  ավելի վաղ «Աջ սեկտորում» ծրագրել էին Վիկտոր Յանուկովիչի ավտոպարկի մեքենաները հանձնել աճուրդի` վաճառքի համար: