Թուրքիայի հարավում իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք է աղետի ենթարկվել:

Վայր ընկած սարքը Գազիանթեփ նահանգի` Սիրիայի հետ սահմանից 18 կմ հեռավորության վրա գտնվող Սանկոչ գյուղի մի բնակիչ է հայտնաբերել: Առանց հասկանալու, թե ինչ օբյեկտ է դաշտի տարածք գահավիժել, նա ոստիկանություն է կանչել, որ, իր հերթին, արգելափակել է վթարի տեղանքը` ջախջախված սարքի մասերը հավաքելու եւ հեռացնելու նպատակով: Տեղաբնակի խոսքով, նախքան աղետի ենթարկվելն այն ցածր բարձրության վրա է գտնվել, հաղորդում է NEWSru.co.il:

Համաձայն պաշտոնական աղբյուրների, անօդաչու օբյեկտը փորձնական թռիչք էր իրականացնում: