2011 թ. Ճապոնիայի ողբերգական ցունամիի ժամանակ կորած կատուն վերադարձել է տերերի մոտ:

«Ասահի սիմբուն» թերթը հայտնում է, որ Սույկա մականվամբ կատուն վերադարձել է իր տերերի` Ճապոնիայի Իվատե նահանգի Օֆունատո քաղաքի Յամագասի ամուսինների մոտ:

64 եւ 67 տարեկան Յամագասի ամուսինները շատ էին սիրում իրենց կատվին:  Նրանք Սույկային անհետանալուց հետո փնտրել  էին երեք ամիս, բայց ապարդյուն:

Սակայն հրաշք է  կատարվել. Այս տարվա ապրիլին հարեւան Ռիկուզենտակատա քաղաքից ամուսնական մի զույգ շրջակա անտառում նկատել է թափառող մի կատվի, որի վզին վզակալ կար: Նրանք վերցրել են կենդանուն եւ տարել կենդանինեի պաշտպանության տեղական կենտրոն:

Անցել են օրեր, իսկ բնակիչներից ոչ ոք չի  հայտնել սեւ կատու կորցնելու մասին, եւ այդ ժամանակ կենտրոնի ղեկավարությունը  որոշել է կենդանու լուսանկարը հրապարակել թերթում:

Լրագրողներն ավելի ուշադիր են եղել, նրանք վզակալի վրա կարդացել են մակագրությունը. «Յամագասի» եւ մի քանի թիվ` ընտանիքի ղեկավարի հեռախոսահամարը: