Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նշվել է նաեւ, որ դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին, զուգահեռ կազմակերպվում են նաեւ հանդիպումներ ուսուցչական անձնակազմերի եւ ծնողների հետ: