Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների ընթացքը զեկուցել է, որ քաղաքային ջերմատնից ծաղկապատման տարածքներ է տեղափոխվել 225 հազար ծաղկասածիլ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ծառերի բուժման նպատակով արդեն կրապատվել է 35 հազար ծառ: Ընթացքի մեջ են նաեւ խոտհնձի աշխատանքները: Ոռոգման ցանցերի գործարկման մասով էլ զեկուցվել է, որ 10 վարչական շրջաններում դրանք արդեն իսկ գործարկվել են, եւս 2 վարչական շրջաներում կվերագործարկվեն մայիսի 15-ից:



























