Թուրքական կարժամետրաժ ֆիլմը՝ քեռու ուղեբեռում Հայաստանից Թուրքիա ճամփորդող հայ աղջկա մասին,  շահել է Հարավարեւելյան Եվրոպայի ֆիլմերի փառատոնի մրցանակը, որը կայացել է Փարիզում: 

«Ծիածան» անունով ֆիլմը թուրք դերասանուհի Դերիա Դուրմազի  ռեժիսորական դեբյուտն է: Կինոնկարը պատմում է քառամյա աղջնակի 15-րոպեանոց ճանապարհորդության մասին, գրում է  թուրքական «Hurriyet Daily News»-ը, նշելով, որ ֆիլմում շոշափվում է «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փակ սահմանի քաղաքական հարցը» եւ սահմանի միջոցով ոչ պաշտոնական առեւտրի հարցը:

Դերիա Դուրմազը պատմում է, որ նախագծի մասին մտահղացել էր` կարդալով ոչ պաշտոնական առեւտրի վեաբերյալ հոդվածներից մեկը: Այնուհետեւ նա մասնակցել էր սեմինարի` Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակում, որը անցկացվել էր  Երեւանում:  «Սեմինարին մասնակցությունը ինձ օգնեց նայել սահմանից դուրս եւ մեծ ավանդ  ունեցավ իմ ֆիլմում»,- պատմել է նա: