Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրը՝ 88-ամյա վարպետ-խառատ Ահմեդ Համդի Գյուլը չնայած տարիքին եւ նախագահ որդի ունենալու հանգամանքին, ամեն օր աշխատանքի է գնում։
Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հայրը՝ Ահմեդ Համդի Գյուլը, ով իր կյանքի 70 տարիներն անցկացրել է հաստոցների մոտ, ասել է, որ ինքը չի կարող տանը նստել, որի համար էլ ամեն օր գնում է աշխատանքի։
Նա նշել է, որ թեեւ մի որդին նախագահ է, մյուսը՝ գործարանի սեփականատեր, ինքը նախընտրում է ամեն առավոտ գնալ գործարան, հետեւել աշխատանքներին եւ իր փորձով կիսվել երիտասարդ աշխատողների հետ։



























