Մաշկի պիգմենտացիայի հազվագյուտ խանգարմամբ 19-ամյա աղջիկը մեկն է 14 մասնակիցներից, որոնք այս ամառ կմասնակցեն «America's Next Top Model» շոուին, որի հաղորդավարն է սուպերմոդել Թայրա Բենքսը:
Տորոնտոյոից Շանթել Բրաուն-Յանգի մոտ 4 տարեկանում ախտորոշել են Վիտիլիգոյի հիվանդություն՝ նույն հիվանդությունը, որից տառապում էր Մայքլ Ջեքսոնը: Աղջկա խոսքով՝ մանկության տարիներին բաց գույնի բծերի համար իրեն «զեբր» կամ «կով» էին անվանում:
Սակայն բնական գեղեցկության եւ ատամնաբուժություն ծառայությունների շնորհիվ Շանթելն այժմ բոլոր շանսերն ունի Մոդել դառնալու համար: Նա արդեն տասնյակ անգամ հանդես է եկել հարթակներում, նկարահանվել տեսահոլովակում, անցյալ ամիս հայտնվել է հայտնի լուսանկարից Նիք Նայթի ֆոտոսեսիայում:
Շանթելն առաջին անգամ հրապարակային իր հիվանդության մասին հայտնել է 2011թ.-ին՝ «Վիտիլիգո. Հիվանդությունը չպետք է փոխի կյանքը» անվամբ հոլովակը տեղադրելով «YouTube»-ում: Այնտեղ աղջիկը պատմում է, որ սկզբում մտահոգվում էր բծերի պատճառով, սակայն հետ դրանցից օգուտ վերցնելու ելք է գտել, քանի որ դրանք իրեն ինքնատիպ են դարձնում:






























