Օրերս ճապոնական ափերին  հայտնաբերվել եւ ափ է հանվել աշխարհում ամենասարսափելի ծովային կենդանիներից մեկը, որին տեսնել մարդկության նախկինում գրեթե չէր հաջողվում:

800 մետր խորությունից դուրս բերված էակը մեծաբերան շնաձուկ էր, որին հանրային ցուցադրման էին հանել ճապոնական Սիձուոկա քաղաքում: Հազվագյուտ գիշատիչին տեսնելու էր եկել ավելի քան 1500 հանդիսատես:

Համարվում է, որ մեծաբերան շնաձկան առավելագույն երկարությունը կազմում է 5 մետր: Կենդանին կյանքի մեծ մասն անցկացնում է մեծ խորություններում լողալով, մակերեսին մոտ բարձրանում է միայն գիշերը՝ սնվելու համար:

Նա սնվում է ծովախեցգետիններով, պլակնտոնային կենդանիներով: Այս ձկներն ուտում են զոհին՝ ջուրը զտելով խռիկների ներքին թաղանթում:

Օրերս ցանցում հայտնված շնաձուկն իր տեսակի ձկների թվում 58-րդն է դարձել, որոնց երբեւէ բռնել են, եւ 13-րդն է, որին բռնել են Ճապոնիայի ափերին, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով « Mail Online»-ին: