48-ամյա իտալացին ավտովթարից հետո շտապօգնության հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները զարմանքով նկատել են, որ հիվանդը սիրտ չունի:
Ռետնգեն ու համակարգչային տոմոգրաֆիա անելուց հետո բժիշկները պարզել են որ նրա սիրտը 90 աստիճանով պտտվել է եւ տեղաշարժվել դեպի կրծքավանդակի առաջին հատված: Նրանք նաեւ նկատել են, որ նրա աորտան եւ թոքերի արտերիան տեղափոխվել է աջ:
Բժիշկների կարծիքով՝ սիրտը տեղափոխվել է եւ վթարից հետո առաջին րոպեի ընթացքում:
Զարմանալի է, որ չնայած այդպիսի սարսափելի վնասվածքին, տղամարդու սիրտը հաջորդ օրը վերադարձել է իր նորմալ դիրքին, հաղորդում են Իտալիայի Պադուիի համալսարանի բժիշկները:
«Հենց որ հիվանդի կրծքավանդակից հեռացրել են օդը, նրա սիրտը վերադարձել է իր նախկին դիրքին, -հայտարարել են հիվանդանոցի աշխատակիցները, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:





























