Անգլիայում եւ Ուելսում խստացրել են պատիժը շների տերերի համար, որոնց կենդանիները հարձակվել են մարդկանց վրա: Եթե շան սեփականատերը թույլ է տվել, որ իր շունը հարձակվի մարդու վրա, ինչը հանգեցրել է մահվան, ապա դրա համար առավելագույն պատիժը 2 տարի ազատազրկումից դարձել է 14 տարի ազատազրկում:
Եթե շան հարձակումից մարդը մարմնական վնասվածք է ստացել, ապա շան սեփականատիրոջը սպառնում է 5 տարվա ազատազրկում:
Պատիժները խստացվել են այն բանից հետո, երբ 6-ամյա փոքրիկը եւ 11 ամսական նորածինը մահացել են շան հարձակման հետեւանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























