Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի շրջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 80 կմ խորության վրա, Տիբա պրեֆեկտուրայի հյուսիսային մասում:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել:

Երկրաշարժի հետեւանքով Տոկիոյի բարձրահարկ շենքերը ճոճվել են, ցնցումները զգացվել են նաեւ կառավարության շենքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: