Չինաստանի Սիչուան նահանգում ավտոբուսի հրդեհի հետեւանքով 77 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են տեղի իշխանությունները:
Ոստիկանության նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը հրդեհումն է, ենթադրյալ մեղավորի մարմինը ճանաչվել է:
Վերջին ամիսներին Չինաստանում մի քանի նմանատիպ դեպքեր են արձանագրվել, որոնց մեղավորները եղել են ծանր անձնական խնդիրներ ունեցող մարդիկ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարվա սկզբին Գույչժոու նահանգում տղամարդը, որը կնոջը կասկածել է անհավատարմության մեջ, հրդեհել է ավտոբուսը, որի հետեւանքով 6 մարդ է մահացել:
Նախորդ տարվա հունիսին ավելի քան 40 մարդ է զոհվել Ֆուցզյան նահանգում ավտոբուսի հրդեհից, որի մեղավորը տեղի բնակիչներից մեկն է եղել:




























