Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մայիսի 16-17-ը տեղի կունենա «Հայ Եկեղեցին եւ կրթությունը, գիտությունը եւ մշակույթը» թեմայով գիտաժողով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ գիտաժողովը կազմակերպվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի նախաձեռնությամբ եւ համագործակցությամբ ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը, պատմական փորձառությունը եւ արդի մարտահրավերները կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում:
Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 20 զեկուցողներ, հրավիրյալներ, պետական համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ եւ հասարակական կազմակերպություններ: Այն կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքում:



























