Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը գտնվում է յուրահատուկ աշխարհաքաղաքական պայմաններում, այդ պատճառով էլ որոշեց շարունակել կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում կայացած՝ ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ընդգծելով, որ այդ ամենը հաշվի առնելով՝ ԵՄ-ն պետք է տարբերակված մոտեցում պետք է ունենա Հայաստանի նկատմամբ, եւ Ֆրանսիան կաջակցի Հայաստանին այդ հարցում։
«Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը, թե ինչու է այդպես: Ես ուզում եմ, որ Հայաստանը լրիվ ասոցացված լինի ԵՄ-ի հետ, որովհետեւ դա բխում է Հայաստանի շահերից: Ես, իհարկե, չեմ ուզում, որ Հայաստանը տնտեսական կապերը խզի ՌԴ-ի հետ, ուստի ՀՀ-ի դիրքորոշումը պիտի քաջալերեմ ԵՄ-ի հետ հարաբերություններում, որ հասկանան, որ Հայաստանը յուրահատուկ պայմաններում է գտնվում»,- ասաց Ֆրանսուա Օլանդը։
Ֆրանսիան, ըստ նախագահ Օլանդի, կհամոզի ԵՄ-ին Հայաստանում որոշակի ծրագրերի մասնակցել։




























