Ֆրանսիան լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի բոլոր 3 երկրների հետ. Փարիզը խաղաղություն ու բարեկամություն է ուզում, հատկապես Հայաստանի հետ, Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հին պատմական կապեր գոյություն ունեն: ա նշեց, որ զգալի է հայկական սփյուռքի դերը Ֆրանսիայի կյանքում, ընդգծելով, որ «նրանք ֆրանսիացիներ են, բայց հատուկ կապ ունեն հայրենիքի հետ»:
Օլանդը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, որ Հայաստանումկարելի է ֆրոնսերեն սովորել մանկապարտեզից մինչեւ համալսարան, կա ֆրանսիական համալսարան, որը Լիոնի համալսարանի հետ համատեղ մասնագետներ է պատրասվում, որոնք կարող են աշխատել երկու երկրներում:
Ֆրանսուա Օլանդը կրկին հայտարարեց, որ մտադիր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այցելել Հայաստան: Նա հայտարարեց, որ 2015-ի ապրիլի 24-ին կլինի Երեւանում, որպեսզի «հիշեցնի սարսափելի Եղեռնը, որպեսզի խաղաղության եւ հաշտության խոսքերով դիմի մի ազգի, որն այդքան տառապանքներ է կրել»:




























