Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոկոս Արամ Աթեշյանը մայիսի 11-ի գիշերը եկել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Պոլսո պատրիարքարանից:
«Երկուշաբթի օրն է եկել, մինչեւ մայիսի 19-ը մնալու է Հայաստանում»,- հայտնեցին պատրիարքարանից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ի հարցերին չպատասխանեցին՝ հորդորելով զանգահարել վաղն առավոտյան:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ին հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպումն անցել է փակ դռների հետեւում եւ տեւել է շուրջ 2 ժամ: Հանդիմանը ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Պատրիարքական փոխանորդը, նա Էրդողանին շնորհակլություն է հայտնել ապրիլի 24-ի առթիվ ցավակցական ուղերձ հղելու կապակցությամբ եւ խոսել են հայ եւ թուրք հասարակությունների մերձեցման եւ համատեղ խաղաղ ապագա կառուցելու շուրջ:




























