«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ցանցի 3G-ծածկույթի ընդլայնման մասին Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Մասնավորապես, նոր բազային կայաններ են տեղադրվել Արզնի, Առինջ եւ Բամբակաշատ համայնքներում։
Ժամանակակից ալեհավաքների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթը վերոնշյալ համայնքներում ընդլայնվել է մոտովորապես 6 ք/կմ-ով, իսկ Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի համայնքների ավելի քան 10000 բնակչի:
«Շարունակելով աշխատել «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք բջջային ցանցը եւ ձգտում ապահովել բջջային կապով եւ ինտերնետով մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ անկախ նրա գտնվելու վայրից: Beeline մատչելի եւ հարմար 3G-կապը շարունակում է գրավել Հայաստանի մարզերը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Արզնի, Առինջ եւ Բամբակաշատ համայնքներում 3G-կապի արդիականացումից բացի «ԱրմենՏել» ընկերությունը իրականացրել է նաեւ բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ։



























