Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սվետլանա Գրիգորյանի հարազատներին՝ հայ բեմի լեգենդար դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու եւ «Հայրենիքին մատուցած ծառա¬յությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երեւանի պատվավոր քաղաքացի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
«Սվետլանա Գրիգորյանի անունն իր կերտած վառ ու անկրկնելի կերպարների, բացառիկ տաղանդի ու նվիրումի շնորհիվ ընդմիշտ կմնա հայ թատրոնի պատմության եւ սերունդների հիշողության մեջ:
Խորին ցավակցություն եմ հայտնում հայ բեմի անվանի վարպետի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
Հիշեցնենք, որ դերասանուհին մահացել է մայիսի 12-ի առավոտյան, 84 տարեկան հասակում:



























