Հնարավոր արյունախումի գերեզմանը հայտնաբերվել է լեհական Կամեն-Պոմորսկի քաղաքում:
Այն գտել են պեղումների ժամանակ, որոնք անց են կացվել քաղաքի եկեղեցու հարեւանությամբ գտմնվող գերեզմանոցի մոտակայքում: Գտածոները հիշեցրել են հետազոտողներին վամպիրների մի շարք նման գերեզմաններ, որոնք հայտնաբերվելե ն նախկինում: Առավել ակնհայտն այն մասին, որ դա վամպիր է, ոտքում գամի առկայությունն է: Բոլոր նրանց, ում կասկածել են վամպիր լինելու մեջ, գամել են հողին, որպեսզի թույլ չտան նրանց դուրս գալ գերեզմանից:
Հանգուցյալի բերանում ատամներ են եղել: Դրանց փոխարեն աղյուսի կտոր է, որն իբրեւ կանխում է նոր ժանիքների աճը, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «Mail Online»-ին:
Համարվում է, որ այս տեսակ հուղարկավորությունները լայնորեն տարածված են եղել Կամեն-Պոմորսկում 12-17-րդ դարերում: Տեղի բնակիչները հավատում էին, որ կյանքի ընթացքում վատ արարքներ թույլ տված մարդիկ մահից հետո կարող էին վերածվել վամպիրի, եթե նրանց չգամեն կամ սրտում դանակ չխրեն: Հաճախ վամպիրներ էին համարում ազնվականության, հոգեւորականության եւ մտավորականության ներկայացուցիչներին:
Նրանց մահից հետո, նույնիսկ առաջ, տեղի բնակիչները ջանքեր էին գործադրում, որպեսզի պոտենցիալ վամպիրները չահաբեկեն համայնքին՝ հեռացնելով նրանց ատամները կամ գամելով:




























